Անվճար դարձած iOS-հավելվածներ (հոկտեմբերի 25)

ittrend.am-ը շարունակում է ներկայացնել Apple App Store-ի օրվա անվճար կամ զեղչված iOS-հավելվածները: Հետևեք մեզ ամեն օր՝ թեժ առաջարկներին տեղեկանալու համար (անհամապատասխանություններից խուսափելու համար խնդրում ենք կարգավորումներից ընտրել ԱՄՆ շուկան):

 

Audio Notebook: All-Day Sound Recorder

Գինը` 1.99$ – անվճար

Հավելվածը նախատեսված է ուսանողների ու գործարարների համար, այն թույլ է տալիս միաժամանակ ձայնագրել ու նշումներ անել: Ծրագիրը ստուգում է նաև ուղղագրությունը:

 

Aureus

Գինը` 1.99$ – անվճար

Տարրերն այնպես միացրեք իրար, որպեսզի ստանաք ոսկի: Խաղը շատ օգտակար կլինի նրանց, ովքեր ուզում են կատարելագործել հիշողությունը: Ուշադիր նայեք խաղատախտակին, մտապահեք տարրերը, քանի որ լույսը կարճ ժամանակում կանջատվի:

 

ReliCam

Գինը` 0.99$ – անվճար

Սա ընդարձակ հնարավորություններ ունեցող հավելված է, որը թույլ է տալիս լուսանկարել տարբեր ռեժիմներով, կարգավորել ֆոկուսը, նկարելու արագությունը և այլն:

 

Thyra

Գինը` 0.99$ – անվճար

Այս հավելվածի միջոցով կկարողանաք գեղեցիկ լուսանկարներ ստանալ: Ծրագիրը բավական հեշտ է օգտագործել, այն ունի բազմաթիվ ֆիլտրեր, թույլ է տալիս կարգավորել գույնն ու լույսը և այլն: