Անվճար դարձած iOS-հավելվածներ (ապրիլի 26)

ittrend.am-ը շարունակում է ներկայացնել Apple App Store-ի օրվա անվճար կամ զեղչված iOS-հավելվածները: Հետևեք մեզ ամեն օր՝ թեժ առաջարկներին տեղեկանալու համար (անհամապատասխանություններից խուսափելու համար խնդրում ենք կարգավորումներից ընտրել ԱՄՆ շուկան):

Adrian James High Intensity Interval Training

Գինը՝ 2.99$ – անվճար

Այս հավելվածը կարող է դառնալ ձեր ֆիթնես ուղեցույցը: Այն նախատեսված է սրտանոթային մկանների վարժությունների համար: Այն առաջարկում է 18 վարժություն, որոնք աստիճանաբար բարդանում են:

Hum A Hit

Գինը՝ 2.99$ – անվճար

Այս հավելվածը նախատեսված է երաժիշտների համար: Այն, 9 տարբեր երաժշտական գործիքների ձայներով, կգործիքավորի ձեր արտաբերած երաժշտությունը:

Lily

Գինը՝ 2.99$ – անվճար

Սա վիզուալ երաժշտական հավելված է: Հնարավոր է ստեղծել գեղեցիկ և հանգստացնող մեղեդիներ Լիլի ծաղկի թերթիկներով, որոնցից յուրաքանչյուն ունի իրեն բնորոշ հատուկ հնչյողություն:

Thermo-Hygrometer (Barometer, Feels Like, THI)

Գինը՝ 2.99$ – անվճար

Սա ջերմաչափ է, որը օդի ջերմաստիճանը կարող է ներկայացնել Ֆարենհայտով կամ Ցելսիուսով, նաև խոնավաչափ է՝ օդի խոնավությունն որոշելու համար, ինչպես նաև այս հավելվածով հնարավոր է չափել մթնոլորտային ճնշումը՝ բարոմետրով:

File Manager Pro App

Գինը՝ 4.99$ – անվճար

Սա բիզնես հավեված է, որը թույլ է տալիս ֆայլերը ներբեռնել ամպային համակարգերից, դասակարգել և պահպանել դրանք առանձին թղթապանակներում: Հավելվածն ունի ներկառուցված որոնողական համակարգ: