Անվճար կամ զեղչված iOS-հավելվածներ (մայիսի 3)

ittrend.am-ը սկսում է նոր շարք. մենք ամեն օր կներկայացնենք Apple App Store-ի օրվա անվճար կամ զեղչված iOS-հավելվածները: Հետևեք ittrend.am-ին ամեն օր՝ ներբեռնեք անվճար կամ զեղչված հավելվածները:

Breathing Zone – Relaxing Breathing Exercises

Գինը` անվճար

Breathing Zone հավելվածն օգնում է օգտատերերին կատարել տարատեսակ շնչառական վարժություններ` ինքնազգացողությունն ու շնչառական համակարգը բարելավելու համար: Դրանք նպաստում են նաև արյան շրջանառությանը:

 

Zen Sketch – The Art of Drawing and Sketching

Գինը` $1.99

Zen Sketch-ի միջոցով հնարավոր է կատարել նշումներ: Հավելվածը կօգնի օգտատերերին օրվա գործերը կազմակերպելուն զուգահեռ հանգստանալ ու առանձնանալ շրջապատից:

 

Nightmares from the Deep: The Cursed Heart

Գինը` անվճար

Nightmares from the Deep խաղը լի է տարբեր արկածներով և վտանգներով: Այստեղ Դուք թանգարանի սեփականատերն եք, ով պետք է գտնի անմահ ծովահենին, որը գողացել է Ձեր դստերը:

 

Suee and the Shadow

Գինը` անվճար

Այս անիմացիոն գիրքը պատմում է Suee անունով մի աղջնակի մասին, ով երբեք չի ունեցել ընկերներ և մի օր սկսում է խոսել և ընկերություն անել իր իսկ շողքի հետ: