Անվճար դարձած iOS-հավելվածներ (օգոստոսի 25)

ittrend.am-ը շարունակում է ներկայացնել Apple App Store-ի օրվա անվճար կամ զեղչված iOS-հավելվածները: Հետևեք մեզ ամեն օր՝ թեժ առաջարկներին տեղեկանալու համար (անհամապատասխանություններից խուսափելու համար խնդրում ենք կարգավորումներից ընտրել ԱՄՆ շուկան):

7 Planets

Գինը՝ 1.99$ – անվճար

Այս խաղում հարկավոր է արկղում գտնվող փայտե գունավոր գնդերը գլորել այնպես, որ դասավորվեն ճիշտ հերթականությամբ:

LeechTunes

Գինը՝ 1.99$ – անվճար

Սա երաժշտություն լսելու համար նախատեսված հավելված է: Այն առաջարկում է ինտերֆեյսի բազմագույն տարբերակներ:

Mind Magnets Info Organizer

Գինը՝ 1.99$ – անվճար

Այս հավելվածը կօգնի հեշտ և արագ կերպով նշումներ անել, առաջադրանքների ցանկեր կազմել:

ABC Star – Letter Tracing

Գինը՝ 2.99$ – անվճար

Այս հավելվածի միջոցով երեխաները կսովորեն գրել տառերը և թվերը՝ ինտերակտիվ խաղերի միջոցով:

Treasure Seekers: Visions of Gold (Full)

Գինը՝ 2.99$ – անվճար

Այս խաղում պետք է օգնել Նելլիին և նրա եղբորը, որպեսզի բացահայտեն իրենց ծովահեն տատիկի գաղտնիքները և ընտանեկան մութ պատմությունները: Պետք է լուծել բազմաթիվ գլուխկոտրուկներ, անցնել արկածների միջով, տրամաբանորեն գտնել հուշող օղակներ:

Treasure Seekers: Visions of Gold HD (Full)

Գինը՝ 4.99$ – անվճար

Սա նախորդ խաղի HD տարբերակն է: Խաղի էությունն ու առաջադրանքները նույնն են, նախատեսված է iPad-ով խաղալու համար: