Անվճար դարձած iOS-հավելվածներ (օգոստոսի 8)

ittrend.am-ը շարունակում է ներկայացնել Apple App Store-ի օրվա անվճար կամ զեղչված iOS-հավելվածները: Հետևեք մեզ ամեն օր՝ թեժ առաջարկներին տեղեկանալու համար (անհամապատասխանություններից խուսափելու համար խնդրում ենք կարգավորումներից ընտրել ԱՄՆ շուկան):

Frutorious

Գինը` 0.99$ – անվճար

Այս հավելվածում պետք է պարոն Ֆրութին օգնել փրկել իր ընկերներին: Երկչափ խաղ է, որտեղ ձեզ կսպասեն տարբեր փորձություններ: Աշխատեք հավաքել բոլոր մրգերն ու մետաղադրամները:

Cuecard

Գինը՝ 1.99$ – անվճար

Սա կօգնի ավելի տեսաելի դարձնել օրական առաջադրանքները, նշումները, կարևոր իրադարձությունները և կհիշեցնի դրանց մասին:

Cribbage Premium

Գինը՝ 1.99$ – անվճար

Այս թղթախաղը հեշտ է և՛ սկսնակների, և՛ արդեն փորձառու խաղացողների համար: Օնլայն կարող եք մրցել աշխարհի տարբեր ծայրերից խաղացողների կամ էլ ընկերների հետ: Սկսնակների համար նաև կա հատուկ ուղեցույց, որը կծանոթացնի խաղի կանոններին:

cribbage-premium cribbage-premium1

Track and Field Combined Events Calculator

Գինը՝ 0.99$ – անվճար

Այս հավելվածի միջոցով կարելի է հաշվել, հետևել և կոըտակել միավորներ սպորտային վարժությունների ընթացքում: Հնարավոր է սահմանել արդյունքներ և հասնել դրանց: