Անվճար դարձած iOS-հավելվածներ (դեկտեմբերի 23)

ittrend.am-ը շարունակում է ներկայացնել Apple App Store-ի օրվա անվճար կամ զեղչված iOS-հավելվածները: Հետևեք մեզ ամեն օր՝ թեժ առաջարկներին տեղեկանալու համար (անհամապատասխանություններից խուսափելու համար խնդրում ենք կարգավորումներից ընտրել ԱՄՆ շուկան):

RadioApp

Գինը՝ 1.99$ – անվճար

Սա սովորական ռադիո-հավելված է, որով կարելի է ունկնդրել ինչպես տեղական, այնպես էլ միջազգային ռադիոալիքներ:

screen696x696 (21) screen696x696 screen696x696 (1)

Little Luca 

Գինը՝ 0.99$ – անվճար

Այս խաղում պետք է հավաքել աստղեր փոքրիկ գնդակը տարբեր մակերևույթներով սահելցնելու ընթացքում։

Mystery Word Town Spelling 

Գինը՝ 3.99$ – անվճար

Այս խաղում երեխան պետք է օգնի շերիֆին բացահայտել քաղաքի գաղտնիքները` տարբեր բառեր արտասանելու օգնությամբ։ Խաղը կօգնի զարգացնել երեխայի բառապաշարը։

Labo Paper Plate

Գինը՝ 1.99$ – անվճար

Սա 3–7 տարեկան երեխաների համար է։ Թվային պլաստիկե ափսեից պետք է ստանալ առաջադրվող կերպարները։

Star Wars™: Galaxy of Heroes 

Գինը՝ 0.99$ – անվճար

Սա դուր կգա «Աստղային պատերազմների» ֆաներին, այս խաղում նրանք կգտնեն բոլոր կերպարներին և կկարողանան խաղալ նրանց հետ։

The Secret of Chimera Labs

Գինը՝ 1.99$ – անվճար

Սա արկայծային խաղ է, որի ընթացքում պետք է բացահայտել բժիշկ Թերզա Վոն Օսմի լաբորատորիայի գաղտնիքները՝ ընթացքում լուծել բազմապիսի փազլներ, հաղթահարել խոչընտոդներ, գտնել նոր վայրեր: Խաղում ընդհանուր առմամբ առկա է 100 տարբեր միջավայրեր, որոնցով պետք է անցնել:

ս ս1

EXIF Viewer by Fluntro

Գինը՝ 2.99$ – անվճար

Այս հավելվածի միջոցով հնարավոր է իմանալ գրեթե ամեն ինչ լուսանկարների մասին: Նկարների ներքևում այն ցույց կտա մանրամասն տեղեկատվություն:

Drive About: Number Neighborhood 

Գինը՝ 2.99$ – անվճար

Այս ուսուցողական խաղը երեխային կսովորեցնի հաշվել և կողմնորոշվել թվերի աշխարհում, կատարել տարբեր գործողություններ։

aTimeLogger 2

Գինը՝ 0.99$ – անվճար

Սա օգտակար հավելված է բոլոր նրանց համար, ովքեր ցանկանում են վերահսկել ժամանակը և հաշվել յուրաքանչյուր վայրկյանը:

Wobbly Stack AR

Գինը՝ 0.99$ – անվճար

Սա լրացված իրականությամբ (AR) խաղ է, պետք է վիրտուալ կերպով պատրաստել աշտարակ և վաստակել միավորներ։

The Hunt for the Lost Treasure

Գինը՝ 2.99$ – անվճար

Սա արկածներով հարուստ խաղ է: Պետք է գտնել և վերականգնել Կարիբյան ծովի ջրերում պայթեցված նավը և այդ ընթացքում անցնել տարբեր փորձութունների միջով, որոնել ճիշտ ելքեր ու ճանապարհներ, լուծել գլուխկոտրուկներ և այլն: