Անվճար դարձած iOS-հավելվածներ (դեկտեմբերի 9)

ittrend.am-ը շարունակում է ներկայացնել Apple App Store-ի օրվա անվճար կամ զեղչված iOS-հավելվածները: Հետևեք մեզ ամեն օր՝ թեժ առաջարկներին տեղեկանալու համար (անհամապատասխանություններից խուսափելու համար խնդրում ենք կարգավորումներից ընտրել ԱՄՆ շուկան):

Skiplit

Գինը՝ 1.99$ – անվճար

Սա մինիմալիստական ոճով պատրաստված փազլ խաղ է, որն ունի աստիճանաբար բարդացող 150 փուլ։

Mr. Cocktail

Գինը՝ 0.99$ – անվճար

Այս հավելվածի օգնությամբ կարող եք տիրապետել կոկտեյլներ պատրաստելու գաղտնիքներին, բացահայտել նոր բաղադրատոմսեր, ինչպես նաև փնտրել ձեր ցանկալի կոկտեյլի պատրաստման եղանակը։

Fiete Choice

Գինը՝ 2.99$ – անվճար

Սա ճանաչողական խաղ է` նախատեսված նախադպրոցական տարիքի երեխաների համար։ Խաղի միջոցով նրանք կսկսեն ճանաչել շրջակա միջավայրի տարբեր առարկաները և տարբերել կենդանիներին։

Double Letter Match

Գինը՝ 0.99$ – անվճար

Այս բառախաղի միջոցով կարող եք հարստացնել ձեր բառապաշարը, ինչպես նաև բարելավել հիշողությունը։