Անվճար դարձած iOS-հավելվածներ (փետրվարի 10)

ittrend.am-ը շարունակում է ներկայացնել Apple App Store-ի օրվա անվճար կամ զեղչված iOS-հավելվածները: Հետևեք մեզ ամեն օր՝ թեժ առաջարկներին տեղեկանալու համար (անհամապատասխանություններից խուսափելու համար խնդրում ենք կարգավորումներից ընտրել ԱՄՆ շուկան):

BrainWave Tuner

Գինը՝ 3.99$ – անվճար

Այս հավելվածի 26 հատուկ ձայնային ալիքները կօգնեն հանգստացնել նյարդերը, թուլանալ և քնել: Այն պատրաստված է էլեկտրաուղեղագրության տեսության մեթոդների հիման վրա:

screen696x696 (13) screen696x696 screen696x696 (1)

A Noble Circle

Գինը՝ 0.99$ – անվճար

Այս խաղի ընթացքում պետք է աջ և ձախ վազող սև կետը մատի հպումների միջոցով բարձրացնել դեպի վեր այնպես, որ այն չդիպչի պատերի մոտ տեղակայված սև սլաքներին: Խաղն աստիճանաբար բարդանում է՝ սլաքները ավելանում, իսկ սև կետի շարժումների արագությունը մեծանում:

screen696x696 (2) screen696x696 (3) screen696x696 (4)

Checkmate!

Գինը՝ 0.99$ – անվճար

Սա դասական շախմատ է, որը կարելի է խաղալ ընկերների կամ էլ ընտանիքի անդամների հետ: Այն կարելի է խաղալ չաթում՝ միաժամանակ զրուցելով:

screen696x696 (5) screen696x696 (6) screen696x696 (7)

San Francisco Travel Guide and Offline City Map SF

Գինը՝ 3.99$ – անվճար

Այս հավելվածը կարող է դառնալ հրաշալի ճամփորդական ուղեցույց Սան Ֆրնացիսկո քաղաքում ճամփորդելիս: Այն աշխատում է օֆլայն ռեժիմում: Լրացված իրականությամբ կարող եք հասկանալ՝ որտեղ, ինչ կարելի է գտնել: Այստեղ կա նաև քարտեզ և ուշադրության արժանի վայրերի մասին անհրաժեշտ ինֆորմացիա:

screen696x696 (8) screen696x696 (9) screen696x696 (10)

Hero Jump Quest

Գինը՝ 1.99$ – անվճար

Այս խաղի ընթացքում ասպետը վազում է գունավոր միջավայրերով և հարկավոր է մատի մեկ սեղմումով օգնել, որ թռնի և հաղթահարի ճանապարհին հանդիպող խոչընդոտները:

screen696x696 (11) screen696x696 (12) screen696x696 (14)