Անվճար դարձած iOS-հավելվածներ (փետրվարի 16)

ittrend.am-ը շարունակում է ներկայացնել Apple App Store-ի օրվա անվճար կամ զեղչված iOS-հավելվածները: Հետևեք մեզ ամեն օր՝ թեժ առաջարկներին տեղեկանալու համար (անհամապատասխանություններից խուսափելու համար խնդրում ենք կարգավորումներից ընտրել ԱՄՆ շուկան):

Warmlight

Գինը՝ 0.99$ – անվճար

Սա լուսանկարները խմբագրելու համար նախատեսված հավելված է։ Այս հավելվածով հնարավոր է շտկել նկարների լույսն ու ստվերը։

aTimeLogger 2

Գինը՝ 0.99$ – անվճար

Սա օգտակար հավելված է բոլոր նրանց համար, ովքեր ցանկանում են վերահսկել ժամանակը և հաշվել յուրաքանչյուր վայրկյանը:

Shape Game & Colors App

Գինը՝ 2.99$ – անվճար

Սա նախադպրոցական տարիքի երեխաների համար նախատեսված փազլ խաղ է, որի միջոցով նրանք կարող են սովորել գույները, կենդանիների անունները, տարբերել երկրաչափական մարմինները և այլ ընդհանուր գիտելիքներ ձեռք բերել:

Tofu Go!

Գինը` 0.99$ – անվճար

Օգնեք փոքրիկ տոֆուին փախչել փայտիկներից: Այն կարողանում է վազել ու ցատկել խոչընդոտների վրայով: Կյաքնը երկարացնելու համար տոֆուն պետք է ճանապարհին հավաքի սոյայի ծիլեր ու կաթ: