Անվճար դարձած iOS-հավելվածներ (փետրվարի 19)

ittrend.am-ը շարունակում է ներկայացնել Apple App Store-ի օրվա անվճար կամ զեղչված iOS-հավելվածները: Հետևեք մեզ ամեն օր՝ թեժ առաջարկներին տեղեկանալու համար (անհամապատասխանություններից խուսափելու համար խնդրում ենք կարգավորումներից ընտրել ԱՄՆ շուկան):

Pulse – Breathing Techniques

Գինը` 1.99$ – անվճար

Այս հավելվածը կօգնի կարգավորել շնչառությունը: Շնչառական հատուկ ցուցումներին հետևելով՝ հնարավոր է հանգստացնել նյարդերը, կարգավորել քունը:

Frugi 

Գինը՝ 0.99$ – անվճար

Սա բյուջեն կառավարելու համար նախատեսված հավելված է։ Պարզ ինտերֆեյսը կօգնի արագ և հեշտ ֆինանսական տվյալները գրանցել հավելվածում, որն էլ կհաշվի եկամուտներն ու ծախսերը։

American Almanac

Գինը՝ 1.99$ – անվճար

Այս հավելվածի միջոցով հնարավոր է տեղեկություններ ստանալ տարվա եղանակների, սպասվող ջերմաստիճանի, լուսնի փուլերի մասին: