Անվճար դարձած iOS-հավելվածներ (փետրվարի 21)

ittrend.am-ը շարունակում է ներկայացնել Apple App Store-ի օրվա անվճար կամ զեղչված iOS-հավելվածները: Հետևեք մեզ ամեն օր՝ թեժ առաջարկներին տեղեկանալու համար (անհամապատասխանություններից խուսափելու համար խնդրում ենք կարգավորումներից ընտրել ԱՄՆ շուկան):

HardCast

Գինը՝ 2.99$ – անվճար

Այս հավելվածը կհետաքրքրի պոդկաստներ սիրողներին։ Այստեղ հնարավոր է գտնել տարբեր թեմաներով զրույցներ, դասախոսություններ, մոտվացնող ելույթներ և այլն։

Pilsy: Birth Control Pills

Գինը՝ 0.99$ – անվճար

Սա առողջապահական հավելված է, որը կարող է դառնալ Ձեր դեղորայքային տեղեկատուն։ Այստեղ կարող եք նշել հաբերն ընդունելու օրերն ու ժամերը, դադարները, նաև չափել դրանց արդյունավետությունն ու ազդեցությունը տրամադրության վրա։

Simpler Pro

Գինը՝ 2.99$ – անվճար

Այս հավելվածը կօգնի պահպանել կոնտակտները, ավելացնել նորերը և արագ գտնել դրանք՝ անհրաժեշտության դեպքում: