Անվճար դարձած iOS-հավելվածներ (հունվարի 25)

ittrend.am-ը շարունակում է ներկայացնել Apple App Store-ի օրվա անվճար կամ զեղչված iOS-հավելվածները: Հետևեք մեզ ամեն օր՝ թեժ առաջարկներին տեղեկանալու համար (անհամապատասխանություններից խուսափելու համար խնդրում ենք կարգավորումներից ընտրել ԱՄՆ շուկան):

Sweet Factory

Գինը՝ 1.99$ – անվճար

Այս խաղում պետք է աշխատեցնել քաղցրավենիքի գործարանը: Հեշտ ու հետաքրքիր առաջադրանքներով խաղ է:

Out There Chronicles – Ep. 1

Գինը՝ 2.99$ – անվճար

Այս խաղը դուր կգա գիտաֆանտաստիկ պատմությունների սիրահարներին, աարկածներն ու տպավորություններն անպակաս կլինեն։

Wobbly Stack AR

Գինը՝ 0.99$ – անվճար

Սա լրացված իրականությամբ (AR) խաղ է, պետք է վիրտուալ կերպով պատրաստել աշտարակ և վաստակել միավորներ։