Անվճար դարձած iOS-հավելվածներ (հունվարի 25)

ittrend.am-ը շարունակում է ներկայացնել Apple App Store-ի օրվա անվճար կամ զեղչված iOS-հավելվածները: Հետևեք մեզ ամեն օր՝ թեժ առաջարկներին տեղեկանալու համար (անհամապատասխանություններից խուսափելու համար խնդրում ենք կարգավորումներից ընտրել ԱՄՆ շուկան):

Comic Story

Գինը՝ 0.99$ – անվճար

Նակրներ խմբագրելու զվարճալի հավելված է: Այն թույլ է տալիս ստեղծել պատմություններ նկարների կոլաժների, ֆիլտրերի և զվարճալի սթիքերների միջոցով: Մնում է գործի դնել երևակայությունը:

screen568x568 screen568x568 (1) screen568x568 (2)

Smart Alarm Clock : sleep cycle & snoring recorder

Գինը՝ 1.99$ – անվճար

Սա խելացի զարթուցիչ է: Այն արթուն է, երբ դուք քնած եք  և վերլուծում է ձեր քունը: Կարող է անգամ ձայնագրել քնած ժամանակ ձեր ձայները, որոնք հետո կարող եք լսել: Վերլուծությունների հիման վրա կարող է գտնել ձեզ արթնացնելու համար ամենաօպտիմալ ժամանակը:

screen696x696 screen696x696 (1) screen696x696 (2)

iExit Interstate Exit Guide

Գինը՝ 0.99$ – անվճար

Եթե նախատեսում եք ճամփորդել մեքենայով, ապա այս հավելվածը կօգնի կողմնորոշվել անծանոթ ճանապարհներին: Այն քարտեզի վրա ցույց կտա ճանապարհի երկայքով տեղակայված մոտակա բոլոր հնարավորությունները՝ բենզալցակայանները, հյուրանոցները, սննդի կետերը և այլն:

screen696x696 (3) screen696x696 (4) screen696x696 (5)

Snap Markup – Photo, imag, picture annotation tool

Գինը՝ 1.99$ – անվճար

Նշումներ կատարելու համար նախատեսված հավելված է: Ավելի պարզ և հասկանալի դարձնելու համար քարտեզը կամ էլ յուրաքանչյուր նկար հնարավոր է տարբեր գույների ու հաստության մարկերներով գծանշումներ կատարել:

screen696x696 (6) screen696x696 (7) screen696x696 (8)

Dots (Pixel Art)

Գինը՝ 1.99$ – անվճար

Սա նկարչական հավելված է: Կետերով հնարավոր է ստեղծել իսկական արվեստի գործեր:

screen696x696 (9) screen696x696 (10) screen696x696 (11)