Անվճար դարձած iOS-հավելվածներ (փետրվարի 6)

ittrend.am-ը շարունակում է ներկայացնել Apple App Store-ի օրվա անվճար կամ զեղչված iOS-հավելվածները: Հետևեք մեզ ամեն օր՝ թեժ առաջարկներին տեղեկանալու համար (անհամապատասխանություններից խուսափելու համար խնդրում ենք կարգավորումներից ընտրել ԱՄՆ շուկան):

Tiggly Doctor 

Գինը՝ 2.99$ – անվճար

Սա ուսուցողական հավելված է, որը նախատեսված է 5 և ավելի ցածր տարիքի երեխաների համար: Խաղում երեխան բժշկի դերում է, որը պետք է բուժի իր հիվանդներին, որի ընթացքում էլ տարբեր գործողություններ կատարելով՝ սովորում է արտասանել բայերը և դրանց նշանակությունները:

screen520x924 (6) screen520x924 (7)

Galaxy Groove

Գինը՝ 0.99$ – անվճար

Պետք է կառավարել փոքրիկ ռոբոտներին: Թռչելով, լողալով, վազելով, պարելով և մի շարք ալ գործողություններով՝ բացահայտեք 10 մոլորակ, հավաքեք աստղեր և ակտիվացրեք նոր ռոբոտներ:

screen520x924 (8) screen520x924 (9)

Lane Splitter

Գինը՝ 1.99$ – անվճար

Այս խաղը իր շուրջ հավաքել է ավելի քան 16 միլիոն խաղացողների աշխարհի տարբեր ծայրերից: Հարկավոր է մոտոցիկլետն այնպես վարել, որ չբախվեք այլ մեքենաների, այդպիսով հավաքեք միավորներ:

screen696x696 (7) screen696x696 (8) screen696x696 (9)

Draw in 3d

Գինը՝ 1.99$ – անվճար

Այս հավելվածի միջոցով հեշտությամբ կարելի է ստեղծել եռաչափ 3D պատկերներ: Այն ունի մատչելի ուղեցույց, որը կուղղորդի պատկերներ ստեղծելիս:

screen480x480 screen480x480 (1)