Անվճար դարձած iOS-հավելվածներ (հուլիսի 13)

ittrend.am-ը շարունակում է ներկայացնել Apple App Store-ի օրվա անվճար կամ զեղչված iOS-հավելվածները: Հետևեք մեզ ամեն օր՝ թեժ առաջարկներին տեղեկանալու համար (անհամապատասխանություններից խուսափելու համար խնդրում ենք կարգավորումներից ընտրել ԱՄՆ շուկան):

 

Star Tracker HD

Գինը` 3.99$ – անվճար

Այս հավելվածը կօգնի իմանալ երկնքում երևացող աստղերի, համաստեղությունների անունները: Star Tracker-ը հնարավորություն կտա ընկերների հետ կիսվել երկնակամարի գեղեցիկ տեսարաններով:

 

HealthView

Գինը` 0.99$ – անվճար

Այս հավելվածը համակարգված ներկայացնում է ֆիզիկական ակտիվության վերաբերյալ տվյալները: HealthView-ն տեղադրելիս օգտագործողն ընտրում է, թե ինչ տվյալներ է ցանկանում տեսնել: Հավելվածը հնարավորություն է տալիս նաև նպատակներ սահմանել, դիտել առաջընթացը և համեմատություններ անել:

 

The Great Fusion

Գինը` 2.99$ – անվճար

Դասական արկածային խաղ է` հագեցած փազլներով ու գլուխկոտրուկներով: Խաղի գրաֆիկան ամբողջովին ձեռքի աշխատանք է:

 

Orbit Path – Find Your Path

Գինը` 1.99$ – անվճար

Այս խաղում պետք է շրջանցել արգելքները` հաշվի առնելով գրավիտացիան և անվնաս տեղ հասցնել տիեզերական մարմինները:

 

Mix on Pix

Հավելվածը հնարավորություն է տալիս ցանկացած օբյեկտ ավելացնել լուսանկարի վրա` տեքստ, նկարչություն, ջրանշան, սթիքեր և այլն: