Անվճար դարձած iOS-հավելվածներ (հուլիսի 7)

ittrend.am-ը շարունակում է ներկայացնել Apple App Store-ի օրվա անվճար կամ զեղչված iOS-հավելվածները: Հետևեք մեզ ամեն օր՝ թեժ առաջարկներին տեղեկանալու համար (անհամապատասխանություններից խուսափելու համար խնդրում ենք կարգավորումներից ընտրել ԱՄՆ շուկան):

Breathing Zone: Guided Breathing for Mindfulness

Գինը՝ 3.99$ – անվճար

Այս հավելվածը շնչառական վարժությունների ուղեցույց է: Այն առաջարկում է շնչառությունը կարգավորող 5 րոպե տևողությամբ ծրագիր՝ հիմնված բժշկական ուսումնասիրությունների վրա:

One Tomato

Գինը՝ 0.99$ – անվճար

Սա կօգնի ավելի արդյունավետ ծախսել ժամանակը, պլանավորել օրվա գործողությունները: Սահմանիր նպատակներ և հասիր դրանց:

Sorcery!

Գինը՝ 0.99$ – անվճար

Այս խաղը դուր կգա արկածներ և նոր բացահայտնումներ անել սիրողներին: Այն ինտերակտիվ պատմություն է, որի շարունակությանը անմիջական մասնակցություն է ունենում խաղացողը:

Lochfoot

Գինը` 0.99$ – անվճար

Սա ինտերակտիվ պատմվածք է ճամբարի տարածքից հեռացած երկու երեխաների մասին, ովքեր անտառում հանդիպում են հետաքրքիր մի արարածի, որը շատ բարի է: Արկածային այս պատմությունը կգրավի փոքրիկների ուշադրությունը:

Miao Mi: Learn Mandarin Chinese for Kids Easily

Գինը՝ 0.99$ – անվճար

Այս հավելվածը երեխաներին կսովորեցնի չինարեն (մանդարին) տեսանյութերի և մինի-խաղերի միջոցով: