Անվճար դարձած iOS-հավելվածներ (հունիսի 14)

ittrend.am-ը շարունակում է ներկայացնել Apple App Store-ի օրվա անվճար կամ զեղչված iOS-հավելվածները: Հետևեք մեզ ամեն օր՝ թեժ առաջարկներին տեղեկանալու համար (անհամապատասխանություններից խուսափելու համար խնդրում ենք կարգավորումներից ընտրել ԱՄՆ շուկան):

Beat Stomper

Գինը՝ 1.99$ – անվճար

Այս խաղում պետք է, երաժշտոթյանն համահունչ, բարձրանալ որքան հնարավոր է վերև՝ չկորցնելով ու չընկնելով հարթակներից և հավաքել հնարավորինս շատ միավորներ:

War Dragons

Գինը՝ 1.99$ – անվճար

Այս խաղում պետք է պատերազմ մղել դրակոններով: Ենթարկեցնել նրանց , սովորեցնել նոր ունակություններ և պայքարել թշնամիների դեմ:

File Manager Pro App

Գինը՝ 3.99$ – անվճար

Սա բիզնես հավեված է, որը թույլ է տալիս ֆայլերը ներբեռնել ամպային համակարգերից, դասակարգել և պահպանել դրանք առանձին թղթապանակներում: Հավելվածում նաև ներկառուցված է որոնողական համակարգ:

Calendarium – Everything about this day

Գինը` 0.99$ – անվճար

Բացահայտեք, թե տարբեր թվականների տվյալն օրն ինչ պատմական իրադարձություններ են տեղի ունեցել: Հավելվածը տեղեկացնում է նաև, թե երբ է արևածագն ու մայրամուտը, և քանի օր է մնացել տարվա ավարտին:

The Cursed Ship, Collector’s Edition (Full)

Գինը՝ 4.99$ – անվճար

Այս խաղի ընթացքում աշխարհի ամենաշքեղ ու մեծ նավը անհետանում է և կտրվում է արտաքին աշխարհի հետ կապից, որի ուղևորներից մեկն էլ դուք եք: Երկու իրականություն խառնվել է իրար, կախարդականն ու իրականը տարբերել հնարավոր չէ: Պետք է փնտրել իրավիճակից դուրս գալու ելքեր, կատարել առաջադրանքներ, հաղթահարել բազմաթիվ դժվարություններ և լուծել գլուխկոտրուկներ:

ship ship1