Անվճար կամ զեղչված iOS-հավելվածներ (հունիսի 15)

ittrend.am-ը շարունակում է ներկայացնել Apple App Store-ի օրվա անվճար կամ զեղչված iOS-հավելվածները: Հետևեք մեզ ամեն օր՝ թեժ առաջարկներին տեղեկանալու համար (անհամապատասխանություններից խուսափելու համար խնդրում ենք կարգավորումներից ընտրել ԱՄՆ շուկան):

MemoCal Plus

Գինը` 3.99$ – անվճար

Այս հավելվածը թույլ է տալիս կատարել գրառումներ անմիջապես օրացուցային վահանակի վրա, այն ունի մի շարք գործիքներ, որոնք հեշտացնում են այդ գործընթացը, օրինակ` հնարավոր է կատարել ձեռագիր գրառում, կամ ավելացնել լուսանկարներ գրառման տակ և այլն:

 

Easy Spending Expense Tracker

Գինը` 2.99$ – անվճար

Այս հավելվածը կօգնի կառավարել ծախսերը: Այստեղ հնարավոր է նշել, թե ինչ ուղղությամբ որքան գումար եք ծախսել կամ նախատեսում ծախսել, միաժամանակ վարել մի քանի ըքաունթներ:

 

9 Clues: The Secret of Serpent Creek

Գինը` 4.99$ – անվճար

Այս խաղում պետք է օգնեք գտնել լրագրող Հելեն Հանթերին, ով անհայտանալուց անմիջապես առաջ զանգահարել է Ձեզ: Փորձեք լուծել գլուխկոտրուկ առաջադրանքները և բացահայտեք Հելենի անհետացման պատճառը:

 

Wordid

Գինը` 0.99$ – անվճար

Սա բառային գլուխկոտրուկ է, որտեղ պետք է կարողանաք 45 վայրկյանում հավաքել այնքան բառ, որքան կարող եք: Կարող եք մրցել Ձեր ընկերների կամ այլ խաղացողների հետ:

 

English Spanish Dictionary – Unabridged

Գինը` 24.99$ – անվճար

Սա օֆլայն իսպաներեն-անգլերեն և անգլերեն-իսպաներեն ամենամեծ բառարաններից մեկն է: Այն պարունակում է ոչ միայն ամենակիրառելի և հայտնի բառերի ցանկը, այլև մասնագիտական բառեր` բժշկական, իրավաբանական և այլն: Հավելվածն ունի նաև բառերի ճիշտ արտասանության գործիք, որը բարձրաձայն կհուշի, թե ինչպես է ճիշտ հնչում տվյալ բառը կամ բառակապակցությունը: