Անվճար դարձած iOS-հավելվածներ (հունիսի 21)

ittrend.am-ը շարունակում է ներկայացնել Apple App Store-ի օրվա անվճար կամ զեղչված iOS-հավելվածները: Հետևեք մեզ ամեն օր՝ թեժ առաջարկներին տեղեկանալու համար (անհամապատասխանություններից խուսափելու համար խնդրում ենք կարգավորումներից ընտրել ԱՄՆ շուկան):

Kiwake Alarm Clock

Գինը` 2.99$ – անվճար

Այս հավելվածը խոստանում է օրվա հետաքրքիր սկիզբ: Զարթուցիչի զանգն անջատելու կոճակ այստեղ չկա, քանի որ այն արթնացնում է խաղերի միջոցով:

Telepaint

Գինը` 2.99$ – անվճար

Սա զվարճալի փազլ խաղ է, որի ընթացքում պետք է ստեղծել մեղեդի՝ դույլերով ներկերի օգնությամբ:

Clinical Pattern Recognition: Low back pain

Գինը` 9.99$ – անվճար

Սա առողջապահական հավելված է, որը մեջքի հատվածում առաջացած ցավերի դեպքում կօգնի ախտորոշել հիվանդությունները և բուժել դրանք:

BusyBox – Track your time, focus on what matters

Գինը՝ 2.99$ – անվճար

Այս հավելվածը նախատեսված է բոլոր նրանց համար, ովքեր կարևորում են անցկացրած ժամանակի յուրաքանչյուր վայրկյանը: Այն թույլ է տալիս սահմանել և չափել ամեն գործողության վրա ծախսած ժամանակը: Կարելի է նշումներ անել և վիզուալիզացնել օրվա գրաֆիկը:

screen696x696 (3) screen696x696 (4) screen696x696 (5)

Tesla Wars – II

Գինը՝ 0.99$ – անվճար

Այս խաղի ընթացքում պետք է թշնամիների հարձակումներից ամեն գնով պաշտպանել Տեսլայի էլեկտրկան հզոր աշտարակը՝ նրանց վերացնելով էլեկտրական ալիքների ու կայծակի օգնությամբ: