Անվճար դարձած iOS-հավելվածներ (հունիսի 27)

ittrend.am-ը շարունակում է ներկայացնել Apple App Store-ի օրվա անվճար կամ զեղչված iOS-հավելվածները: Հետևեք մեզ ամեն օր՝ թեժ առաջարկներին տեղեկանալու համար (անհամապատասխանություններից խուսափելու համար խնդրում ենք կարգավորումներից ընտրել ԱՄՆ շուկան):

Flow

Գինը՝ 4.99$ – անվճար

Այս հավելվածի միջոցով կարող եք հեշտությամբ կառավարել և ավելի համակարգված դարձնել էլեկտրոնային նամակագրությունը Gmail-ում, Hotmail-ում, IMAP inbox-ում, QQ mail-ում:

Deep Town: The Twin Candles (Full)

Գինը՝ 4.99$ – անվճար

Այս խաղը դուր կգա արկածների սիրահարներին: Այստեղ պետք է դուրս գալ դժվարին և միստիկ իրավիճակից՝ թաքնված իրեր գտնելու, գլուխկոտրուկներ լուծելու միջոցով:

The Interactive Legend of Sleepy Hollow

Գինը՝ 0.99$ – անվճար

Սա ինտերակտիվ պատմվածք է, որը հագեցած է ամինացիոն իլյուստրացիաներով, օրիգինալ սաունդթրեքերով, որոնք ընթերցանությունը ավելի տպավորիչ և հետաքրքրական են դարձնում: