Անվճար կամ զեղչված iOS-հավելվածներ (հունիսի 29)

ittrend.am-ը շարունակում է ներկայացնել Apple App Store-ի օրվա անվճար կամ զեղչված iOS-հավելվածները: Հետևեք մեզ ամեն օր՝ թեժ առաջարկներին տեղեկանալու համար (անհամապատասխանություններից խուսափելու համար խնդրում ենք կարգավորումներից ընտրել ԱՄՆ շուկան):

Globo – World Clock and Weather

Գինը` 0.99$ – անվճար

Սա օգտակար հավելված է ճամփորդողների կամ նրանց համար, ովքեր աշխարհի տարբեր ծայրերում հարազատներ ունեն և ցանկանում են պարզել, թե տարբեր քաղաքներում ժամը քանիսն է:

GREG – A Mathematical Puzzle Game

Գինը` 0.99$ – անվճար

Սա խաղ է, որը կօգնի բարելավել մաթեմատիկայի գիտելիքները և արագ կողմնորոշվել:

Lumiè

Գինը` 1.99$ – անվճար

Հավելված, որը կօգնի խմբագրել լուսանկարները` օգտագործելով 121 լուսային էֆեկտներ: Իսկ թե ինչպիսի լուսանկարներ կարող են ստացվել, դիտեք ստորև.

Amount – Unit and Currency Converter

Գինը` 0.99$ – անվճար

Հավելվածը կօգնի փոխարկել չափման միավորներն ու տեղեկանալ տարադրամի փոխարժեքին:

Rocket Valet! Galaxy Landing Service

Գինը` 2.99$ – անվճար

Այս խաղում պետք է կարողանաք հրթիռը, որքան հնարավոր  է, վեր բարձրացնել: Յուրաքանչյուր մակարդակ հաղթահարելուց հետո կստանաք միավորներ ու կկարողանաք մրցել այլ խաղացողների հետ: