Անվճար դարձած iOS-հավելվածներ (հունիսի 5)

ittrend.am-ը շարունակում է ներկայացնել Apple App Store-ի օրվա անվճար կամ զեղչված iOS-հավելվածները: Հետևեք մեզ ամեն օր՝ թեժ առաջարկներին տեղեկանալու համար (անհամապատասխանություններից խուսափելու համար խնդրում ենք կարգավորումներից ընտրել ԱՄՆ շուկան):

Animal Game Show – Whose Toes are Those?

Գինը՝ 2.99$ – անվճար

Այս խաղը երեխաների մոտ կզարգացնի ինդենտիֆիկացիոն կարողությունները: Այն կսովորեցի ճանաչել վարագույրի ետևում թաքնված կենդանիներին ոտքերի միջոցով:

animal animal1

Empires II: What Would You Risk for World Conquest?

Գինը՝ 0.99$ – անվճար

Այս խաղում պետք է համարձակ լինել և ռիսկի դիմել, կազմել պատերազմի մարտավարություն, գրավել երկրներ և տիրանալ աշխարհին:

Fun on the Farm

Գինը՝ 0.99$ – անվճար

Այս խաղում ստանում եք միանգամից 5 տարբեր խաղեր խաղալու հնարավորություն` դոմինո, լոտո, օդային հոքեյ, զառ և գունային փազլ: Բոլոր խաղերը նախատեսված են 2 հոգով խաղալու համար, այնպես որ կարող եք հետաքրքիր ժամանակ անցկացնել ընկերների հետ:

Tesla Wars

Գինը՝ 0.99$ – անվճար

Այս խաղի ընթացքում պետք է թշնամիների հարձակումներից ամեն գնով պաշտպանել Տեսլայի էլեկտրկան հզոր աշտարակը՝ նրանց վերացնելով էլոկտրական ալիքների ու կայծակի օգնությամբ:

screen520x924 screen520x924 (1)

Tesla Wars HD

Գինը՝ 0.99$ – անվճար

Սա նախորդի HD տարբերակն է: Խաղի էությունը, ընթացքը, առաջադրանքներն ու նպատակը նույնն են, միայն թե ավելի որակյալ է և նախատեսված է հատկապես iPad-ով խաղալու համար:

screen480x480 screen480x480 (1)