Անվճար դարձած iOS-հավելվածներ (մարտի 16)

ittrend.am-ը շարունակում է ներկայացնել Apple App Store-ի օրվա անվճար կամ զեղչված iOS-հավելվածները: Հետևեք մեզ ամեն օր՝ թեժ առաջարկներին տեղեկանալու համար (անհամապատասխանություններից խուսափելու համար խնդրում ենք կարգավորումներից ընտրել ԱՄՆ շուկան):

Splashtop Wired XDisplay

Գինը՝ 1.99$ – անվճար

Այս հավելվածի միջոցով հնարավոր է իրար կապել i-սարքավորումը համակարգչին, նոթբուքին և կատարել գործողություններն ավելի մեծ դիսփլեյով:

Wi-Fi Widget

Գինը՝ 1.99$ – անվճար

Այս վիդջեթը կօգնի առանց սմարթֆոնը անգելաբացելու տեսնել և կառավարել Wi-Fi կապի տվյալներն ու կարգավորումները:

Blicke

Գինը՝ 0.99$ – անվճար

Այս փազլ խաղում պետք է գունավոր աղյուսները տեղաշարժել և հասցնել համապատասխան գույների նպատակակետերին: Առաջին հայացքից հեշտ թվացող խաղն իրականում ունի բարդ խոչընդոտներ, որոնք հարկավոր է հաղթահարել:

Devious Dungeon

Գինը՝ 2.99$ – անվճար

Այս խաղում պետք է վազել, ցատկել, կռվել և վերացնել ճանապարհին հանդիպող թշնամիներին:

Seek – Rewards through Adventure

Գինը՝ 4.99$ – անվճար

Այս խաղը կարող է հետաքրքրել Pokemon Go-ի սիրահարներին: Սա նույնպես կարելի է խաղալ լրացված իրականության (augmented reality) միջոցով: Իրական վայրերում պետք է գտնել գանձեր:

Typography Insight for iPhone

Գինը՝ 0.99$ – անվճար

Սա հրաշալի հավելված է գրատպությամբ հետաքրքրվողների և զբաղվողների համար: Այստեղ հնարավոր է տեղեկանալ գրեթե բոլոր գրատեսակների մասին: Առկա են բազմաթիվ գրատեսակներ ու տառատեսակներ, որոնք հնարավոր է խմբագրել, ստեղծել նորերը:

Typography Insight

Գինը՝ 1.99$ – անվճար

Սա նախորդ հավելվածն է՝ նախատեսված iPad-ի համար: