Անվճար դարձած iOS-հավելվածներ (մարտի 29)

ittrend.am-ը շարունակում է ներկայացնել Apple App Store-ի օրվա անվճար կամ զեղչված iOS-հավելվածները: Հետևեք մեզ ամեն օր՝ թեժ առաջարկներին տեղեկանալու համար (անհամապատասխանություններից խուսափելու համար խնդրում ենք կարգավորումներից ընտրել ԱՄՆ շուկան):

Currency

Գինը՝ 1.99$ – անվճար

Սա պարզ ինտերֆեյսով փոխարժեքների փոխարկման համար նախատեսված հավելված է: Այն հատկապես ճամփորդողներին օգտակար կլինի, քանի որ հնարավոր է օգտագործել 180 երկրում:

Photo & Video Collage Maker (Pro) for Instagram, Vine & YouTube

Գինը՝ 1.99$ – անվճար

Սա նկարների և տեսանյութերի խմբագրիչ հավելված է, որի միջոցով հնարավոր է ստեղծել կոլաժներ: Այն պարունակում է 70 կաղապար և լայն գործիքակազմ ձեր ցանկացած արդյունքը ստանալու համար:

Musical Paint For Kids

Գինը՝ 5.99$ – անվճար

Սա երաժշտական հավելված է՝ նախատեսված երեխաների համար: Այստեղ նկարելու միջոցով հնարավոր է ստեղծել մեղեդիներ: Երեխայի գունավոր խզբզոցը կվերածվի երաժշտության:

Discovr

Գինը՝ 2.99$ – անվճար

Այս հավելվածը կօգնի բացահայտել նոր կատարողների, լսել նրանց և տեղեկանալ նրանց կենսագրությանը, երաժշտական կարիերայի մասին: Հարկավոր է փնտրել ձեզ հայտնի որևէ մեկին և հավելվածը կառաջարկի նորերին:

Dream-X

Գինը՝ 2.99$ – անվճար

Այս հավելվածի միջոցով երազանքներն ու նպատակները նյութականացնելու հնարավորություն ունեք: Հնարավոր է կազմել մտքի «քարտեզ», նշել երազանքը և այն իրականացնելու ճանապարհներ գծել: