ittrend.am-ը սկսում է նոր շարք. մենք ամեն օր կներկայացնենք Apple App Store-ի օրվա անվճար կամ զեղչված iOS-հավելվածները: Հետևեք ittrend.am-ին ամեն օր՝ թեժ առաջարկներին տեղեկանալու համար (անհամապատասխանություններից խուսափելու համար խնդրում ենք կարգավորումներից ընտրել US շուկան)։
Գինը` անվճար
FrameLapse-ը թույլ է տալիս Ձեր կյանքի յուրաքանչյուր ակնթարթ վերածել շարժական լուսանկարի: Ստեղծեք կարճատև տեսահոլովակներ և կիսվեք Ձեր ընկերների հետ:
Գինը` անվճար
A Noble Circle խաղի գլխավոր հերոսը կլոր սև շրջանակն է, որը տեղաշարժվում է տարբեր աշխարհներով:
Գինը` անվճար
Այս հավելվածի շնորհիվ Ձեր կոնտակտների ցանկը միշտ կլինի հավաք և կանոնակարգված: Իր մեջ համադրելով երեք կարևոր գործիքներ` այն մաքրում է սմարթֆոնի կոնտակտների ցանկը կրկնօրինակներից և անցանկալիներից: Հավելվածն անընդհատ աշխատում է backup ռեժիմում:
Գինը` անվճար
Farm Animal խաղը լավագույնն է համարվել աշխարհի 151 երկրներում, այն խաղում են բոլոր տարիքի երեխաները: Farm Animal-ը ներառում է մի քանի ինտերակտիվ խաղ:
Գինը` անվճար
Այսուհետ Ձեր բոլոր հավելվածները, լուսանկարները, կոնտակտները և տեսահոլովակները կլինեն ապահով պաշտպանված: Կոդավորեք ցանկացած հավելվածը կամ այլ ինֆորմացիան այս հավելվածի միջոցով:
Գինը` անվճար
Ղեկավարեք Ձեր Hyperlight-ը և ոչնչացրեք Ձեր հակառակորդներին այս ինովացիոն և գերարագ ռետրո խաղի միջոցով: