Անվճար դարձած iOS-հավելվածներ (նոյեմբերի 17)

ittrend.am-ը շարունակում է ներկայացնել Apple App Store-ի օրվա անվճար կամ զեղչված iOS-հավելվածները: Հետևեք մեզ ամեն օր՝ թեժ առաջարկներին տեղեկանալու համար (անհամապատասխանություններից խուսափելու համար խնդրում ենք կարգավորումներից ընտրել ԱՄՆ շուկան):

My Very Own Alphabet

Գինը՝ 0.99$  – անվճար

Այս հավելվածը նախատեսված է 2-5 տարեկան երեխաներին այբուբենը սովորեցնելու համար: Անգուս անունով մրջյունը կօգնի երեխային խաղերի միջոցով սովորել տառերը: Այսօր հնարավոր է անվճար ձեռք բերել 5-րդ տառից հետո ամբողջական տարբերակը:

my-very-own-alphabet1 my-very-own-alphabet my-very-own-alphabet2

Tunable: Tuner, Metronome and Recorder

Գինը՝ 2.99$  – անվճար

Tunable-ը երաժշտական հավելված է: Այս հավելվածը երաժիշտներին հնարավորություն է տալիս նաև ձայնագրել փորձերը, լսել և պահպանել:

tnable tunable1 tunable2

iExit Interstate Exit Guide

Գինը՝ 0.99$  – անվճար

iExit-ը նախատեսված է ճանապարհորդների համար: Լավ ուղեցույց է ձեզ սպասվող հաջորդ կանգառի մասին: Իրական ժամանակում ցույց է տալիս ճանապարհի երկայնքով տեղակայված մոտակա հարմարությունները, սննդի կետերը, հյուրանոցները, բենզալցակայանները և այլն:

iexit iexit1 iexit2

Orca Puzzles for Kids Jigsaw Wonder Edition

Գինը՝ 2.99$  – անվճար

Սա գլուխկոտրուկ խաղ է ամբողջ ընտանիքի համար: Այն ընդգրկում է գեղեցիկ  բնապատկերներով մոտ 3000 փազլ:

orca orca1 orca2

NoLocation

Գինը՝ 1.99$  – անվճար

Այս հավելվածը թույլ է տալիս արագ և հեշտորեն ջնջել նկարների EXIF տվյալները:  NoLocation –ի միջոցով կարելի է նաև լուսանկարել՝ պահպանելով գաղտնիությունը:

nolocation nolocation1 nolocation2