Անվճար դարձած iOS-հավելվածներ (նոյեմբերի 2)

ittrend.am-ը շարունակում է ներկայացնել Apple App Store-ի օրվա անվճար կամ զեղչված iOS-հավելվածները: Հետևեք մեզ ամեն օր՝ թեժ առաջարկներին տեղեկանալու համար (անհամապատասխանություններից խուսափելու համար խնդրում ենք կարգավորումներից ընտրել ԱՄՆ շուկան):

Dream-X

Գինը` 2.99$ – անվճար

Այս հավելվածը կօգնի համակարգել մտքերն ու դրանց վիզուալ տեսք տալ: Կարող եք ստեղծել մեկ մեծ գաղափար ու հետագայում ավելացնել «ճյուղեր»` ընտրելով յուրաքանչյուրի գույնն ու չափսը:

 

Tesla Wars II

Գինը` 0.99$ – անվճար

Սա tower defense ժանրի խաղ է, որտեղ պետք է թշնամիներից պաշտպանել Տեսլա անունով աշտարակը: Հավաքած միավորները կարող եք օգտագործել ձեր պաշտպանությունը կատարելագործելու, նոր զենքեր ձեռք բերելու համար:

 

Gif Me! Camera

Գինը` 1.99$ – անվճար

Gif Me-ն հնարավորություն է տալիս ստեղծել և կիսվել GIF կամ MP4 ֆորմատի կարճամետրաժ տեսահոլովակներով:

 

Blicke

Գինը` 0.99$ – անվճար

Սա տրամաբանական փազլ խաղ է, որտեղ խորանարդները պետք է տեղադրել իրենց տեղում: Blicke-ն ունի 84 մակարդակներ: