Անվճար դարձած iOS-հավելվածներ (նոյեմբերի 7)

ittrend.am-ը շարունակում է ներկայացնել Apple App Store-ի օրվա անվճար կամ զեղչված iOS-հավելվածները: Հետևեք մեզ ամեն օր՝ թեժ առաջարկներին տեղեկանալու համար (անհամապատասխանություններից խուսափելու համար խնդրում ենք կարգավորումներից ընտրել ԱՄՆ շուկան):

Mealviser

Գինը՝ 0.99$ – անվճար

Այս հավելվածը առողջ ապրելակերպ վարողների համար է: Հարկավոր է լրացնել որոշ տվյալներ, օրինակ քաշը, հասակը, տարիքը և հավելվածը ինքնուրույն կառաջարկի նախաճաշ, ճաշ և ընթիք, կտրամադրի բաղադրատոմսը և սնվելու ժամանակացույցը:

Change

Գինը՝ 0.99$ – անվճար

Սա գեղեցիկ ինտերֆեյսով հավելված է, որը կօգնի մատի մեկ հպումով փոխարկել (կոնվետրացիա) փոխարժեքները:

PirTie

Գինը՝ 0.99$ – անվճար

Այս հավելվածը կօգնի հանգստանալ, տեսնել գունային նոր երանգներ, բացահայտել գեղեցիկը: Հարկավոր է էկրանին մատի հպումներով փոխել, խառնել գույները, նայել նոր համադրություններին և հանգստացնել նյարդերը:

Pennies Mini

Գինը՝ 0.99$ – անվճար

Այս հավելվածը կօգնի արագ և հեշտորեն կառավարել ձեր բյուջեն: Այն թույլ է տալիս մի քանի վայրկյանում ստեղծել ծախսերի բյուջե և կիսվել ընկերների և ընտանիքի անդամների հետ iMessage-ով:

pennies pennies1 pennies2

Tweety Pro

Գինը՝ 2.99$ – անվճար

Այս հավելվածը էկրանին ցույց է տալիս twitter-ի թայմլայնը: Հնարավոր է անմիջապես տեսնել ամենաթարմ թվիթները: