Անվճար դարձած iOS-հավելվածներ (նոյեմբերի 9)

ittrend.am-ը շարունակում է ներկայացնել Apple App Store-ի օրվա անվճար կամ զեղչված iOS-հավելվածները: Հետևեք մեզ ամեն օր՝ թեժ առաջարկներին տեղեկանալու համար (անհամապատասխանություններից խուսափելու համար խնդրում ենք կարգավորումներից ընտրել ԱՄՆ շուկան):

RunCadence Mobile

Գինը՝ 2.99$ – անվճար

Սա մարզումների համար նախատեսված հավելված է՝ վազքի ռիթմը կարգավորող, ուսուցանող հնարավորություններով:

Tape 

Գինը՝ 0.99$ – անվճար

Այս հավելվածը կվերականգնի 80-ականների նոստալգիկ հիշողությունները: Այն նվագարկիչը կձևափոխի ռետրո ոճով:

Shape Game & Colors App

Գինը՝ 2.99$ – անվճար

Սա նախադպրոցական տարիքի երեխաների համար նախատեսված փազլ խաղ է, որի միջոցով նրանք կարող են սովորել գույները, կենդանիների անունները, տարբերել երկրաչափական մարմինները և այլ ընդհանուր գիտելիքներ ձեռք բերել:

Tap Tap Evil Mastermind

Գինը՝ 1.99$ – անվճար

Այս խաղում պետք է հնարավորինս շատ միավորներ ու հարստություն ձեռք բերել մատի հպումներով, նոր կերպարներ ավելացնել: