Անվճար դարձած iOS-հավելվածներ (նոյեմբերի 23)

ittrend.am-ը շարունակում է ներկայացնել Apple App Store-ի օրվա անվճար կամ զեղչված iOS-հավելվածները: Հետևեք մեզ ամեն օր՝ թեժ առաջարկներին տեղեկանալու համար (անհամապատասխանություններից խուսափելու համար խնդրում ենք կարգավորումներից ընտրել ԱՄՆ շուկան):

PhotoScan PDF Pro Scanner 

Գինը՝ 3.99$ – անվճար

Այս հավելվածը կօգնի թվայնացել հին լուսանկարները։ Սկանավորեք դրանք, խմբագրեք և պահպանեք։ Ինօպես նաև հնարավոր է կարևոր փաստաթղթերը սկանավորել։

U4Ea 

Գինը՝ 0.99$ – անվճար

Սա կօգնի կարգավորել տրամադրությունը, զգացողությունները։ Կբարելավի կենտրոնանալու կարողությունը, կմոտիվացնի, նաև կարող է հանգստացնել նյարդերը և նպաստել քնին։

Coloring Animal Zoo

Գինը` 2.99$ – անվճար

Սա նախադպրոցական տարիքի երեխաների համար նախատեսված ուսուցողական խաղ է, որտեղ պետք է գունավորել կենդանաբանական այգու բնակիչներին: Զարգացնում է մանր մոտորիկայի հմտություններն ու ստեղծագործելու հակումները:

Aureus

Գինը՝ 1.99$ – անվճար

Այս խաղը կօգնի զարգացնել հիշողությունը, մաթեմատիկական հաշվարկների միջոցով պետք է լուծել փազլը և ոսկի արտադրել: Տարրերն այնպես միացրեք իրար, որպեսզի ստանաք ոսկի: Ուշադիր նայեք խաղատախտակին, մտապահեք տարրերը, քանի որ լույսը կարճ ժամանակում կանջատվի:

Evermusic Pro – offline music

Գինը՝ 2.99$ – անվճար

Այս հավելվածը թույլ է տալիս երաժշտություն լսել օֆլայն ռեժիմում։