ittrend.am-ը շարունակում է ներկայացնել Apple App Store-ի օրվա անվճար կամ զեղչված iOS-հավելվածները: Հետևեք մեզ ամեն օր՝ թեժ առաջարկներին տեղեկանալու համար (անհամապատասխանություններից խուսափելու համար խնդրում ենք կարգավորումներից ընտրել ԱՄՆ շուկան):
Magic Launcher Pro
Գինը՝ 0.99$ – անվճար
Սա հավելվածների գործարկիչ է, որը կօգնի արագ գտնել ցանկալի հավելվածը և գործարկել: Այն տեղավորում է ավելի քան 100 հազար հավելված: Հնարավոր է ըստ ցանկության դասավորել հավելվածների հերթականությունը: Բացի հավելվածներից նաև հնարավոր է արագ գտնել ձեր կոնտակտները, նաև ավելացնել ամենահաճախ օգտագործվող հավելյալ ֆունկցիաները:
English Spanish Dictionary C.
Գինը՝ 3.99$ – անվճար
Սա անգլերեն–իսպաներեն բառարան է։
Schulte Table
Գինը` 0.99$ – անվճար
Սա ուղեղը մարզող խաղ է, որը կկատարելագործի կարդալու արագությունը: Պետք է արագորեն հավաքել ցուցատախտակի վրա պատկերված թվերն ըստ աճման հերթականության: Կարող եք ինքերդ ընտրել ցուցատախտակի ու թվերի գույները, չափսերը: Հնարավորություն կա նաև ձեր արդյունքները համեմատել այլ խաղացողների հետ:
Typic – Text on Photos
Գինը՝ 3.99$ – անվճար
Այս հավելվածով կարող եք խմբագրել նկարները, ավելացնել տեքստեր դրանց վրա:
Little Nugget: Baby Milestones
Գինը՝ 3.99$ – անվճար
Այս հավելվածը կօգնի նոր և հետաքրքիր ձևով պահպանել երեխայի նկարները։ Այն կարող է դառնալ թվային օրագիր։