Fugu Luggage ճամպրուկ-տրանսֆորմեր (նկարներ, տեսանյութ)

88414d4d8d8455f20cdc5e1c45fcb2db_largeԵրբեմն ճամփորդելիս դժվարանում ենք ընտրություն անել՝ փոքր ճամպրուկ վերցնել ու ձեռքի պայուսակ, թե մեծ ճամպրուկ, որը կիսադատարկ կլինի և մեծ տեղ կզբաղեցնի։ Fugu Luggage-ը լուծում է այս խնդիրը, այն մեծանում-փոքրանում է՝ կախված ուղեբեռի ծավալից։ Բացի այդ՝ ճամպրուկը փոխակերպվում է սեղանի կամ փոքրիկ պահարանի։

0c91f383ef81a7cb7bffbe0813f682d1_large

Ճամպրուկը պատրաստված է ABC-պլաստիկից և ունի 40 × 50 × 25 սմ չափսեր, անիվներ և երկար բռնակ։ Ճամպրուկի բարձրությունը կարելի է ընտրել՝ 25-ից մինչև 75 սմ՝ կախված ուղեբեռի ծավալից։

f5a8e2805f01e683ea5aa976ff351a1b_large

Ներդրված էլեկտրապոմպը «փչում» է ճամպրուկը՝ ամուր պահելով ծալվող պլաստիկե պատերը։ Fugu Luggage-ն ունի շարժական դարակներ, որոնք շատ հարմարավետ է օգտագործել։ Ինչպես նշեցինք, կարելի է ճամպրուկը դարձնել նաև սեղան։

9e7f5ca122493d43124667a53e1516a1_large

Fugu Luggage-ն այժմ ներկայացված է Kickstarter-ում և արդեն հավաքել է պահանջվող 50 հազար դոլարի փոխարեն 75 հազար դոլար։ Նախապատվեր ձևակերպելու դեպքում հնարավոր է ձեռք բերել ճամպրուկ-տրանսֆորմերը 2015-ի օգոստոսին։

Աղբյուրը՝ Kickstarter.com