Galaxy A70-ը ստացել է ներկառուցված մատնահետքի սքաներ, մեծ մարտկոց և 8 գբ օպերատիվ հիշողություն

Նորույթն արտաքինից բավական նման է  A50 մոդելին, սակայն ավելի մեծ էկրանով՝ 6,7 դյույմ։ Էկրանը, ի դեպ, Super AMOLED է, որտեղ ներկառուցված է մատնահետքի սքաները։

Չնայած ավել գումարի, այստեղ կորպուսը նույն  նյութից է, ինչ  Galaxy A50 մոդելում։ Մասնագետները դեռ կարծիք չեն հայտնում, լավ է սա, թե՝ ոչ․ պլաստմասը քերծվում է ավելի արագ, բայց ապակուց դիմակայուն է հարվածների դեպքում։

Սարքն ստացել է  SoC Snapdragon 670 պրոցեսոր, ինչը կարող է որոշիչ դեր խաղալ  A50 թե A70 մոդելների ընտրության հարցում։ Բացի այս, Samsung-ի գերհզոր նորությն ունի 6-8 գբ օպերատիվ և 128 գբ ֆլեշ հիշողություն։ Հիշողության քարտի տեղի հարցում փոփոխություններ կան՝ այն այժմ SIM քարտերից առանձին է։

Դիմային տեսախցիկն այստեղ 32 մպ է, իսկ հիմնականն ունի երեք մոդուլ՝ 32, 8 և 5 մպ հզորությամբ։