Samsung-ը պաշտոնապես ներկայացրել է Galaxy Note10-ը

Samsung-ը, Նյու Յորքում կայացած Galaxy Unpacked միջոցառման շրջանակում ներկայացրեց Galaxy Note10 շարքը:

Ինչպես և ենթադրվում էր, ընկերությունը թողարկել է երեք տարբեր պարամետրերով սմարթֆոն՝ 6,3 դյույմանոց Note10, 6,8 դյույմանոց Note10+ և Note10+ 5G: Վերջինս եզակի տարբերակով հասանելի է լինելու Verizon ամերիկյան ընկերությանը:  

Սարքը ստացել է Exynos 9825 պրոցեսոր: Գաջեթը հասանելի է 8 և12 գբ օպերատիվ և 256 կամ 512 գբ ներկառուցված հիշողությամբ: Հնարավոր է ավելացնել նաև մինչև 768 գբ հիշողությամբ MicroSD քարտ:

Galaxy Note10-ի հետին մասում տեղակայված են՝ 12 մպ հզորությամբ հիմնական և 16+12 մպ հզորությամբ տելեօբյեկտիվ: Սելֆիի համար նախատեսված տեսախցիկն ունի 10 մպ հզորություն:

Տեսագրության համար Samsung-ում ավելացել է Live Focus Video գործառույթը, որը ապահովում է հետևի ֆոնի blure էֆեկտը: Ունի արագ լիցքավորման տեխնոլոգիա և 30 րոպե լիցքավորումը կբավականացնի մի ամբողջ օր սմարթֆոնն օգտագործելու համար:

Կորպուսում բացակայում են Bixby ձայնային օգնականը գործի գցելու հոճակը և 3,5 մմ աուդիոբնիկը: Note10-ն ունի S Pen ստիլուսի հետ աշխատելու հնարավորություն: Նորույթը վաճառքում կհայտնվի օգոստոսի 23-ից: