Galaxy Note 9–ը ունի գործարանային խոտան

Galaxy S9 անհաջող  վաճառքից հետո  Samsung–ը իր բոլոր հույսերը կապում էր մեկ այլ ֆլագմանի`  Note 9–ի հետ։ Այս սմարթֆոնի միջոցով ընկերությունը որոշել էր բարելավել իր դիրքերը։ Բայց, շաբաթն ուրբաթից շուտ եկավ և ընկերությունը կանգնել է բարդ խնդրի առաջ։ Պարզվում է թոփ սմարթֆոնները խոտաններով են հայտնվել շուկայում։

1000 դոլար արժողությամբ սմարթֆոնն ունի ապարատային խոտան։ Խնդիրը առաջինը նկատել են  Android Police պորտալի մասնագետները։

Օգտատերերից մեկը հայտնել է, որ գրեթե 9 անգամ տեխկենտրոնում փոխել է իր  Note 9–ը մինչև կարողացել է առանց խոտան գաջեթ գտնել։ Շատերն արդեն համակերպվել են այն մտքի հետ, որ  Samsung–ը միշտ ունենում է նման խնդիրներ և դա ընկերության համար սովորական երևույթ։