Samsung ընկերությունը պաշտոնապես հայտարարել է, թե երբ կթողարկվի հոբելյանական Galaxy S10 ֆլագման սմարթֆոնը: Սմարթֆոնի բեմելը կկայանա Unpacked միջոցառման շրջանակում, որը տեղի կունենա փետրվարի 20-ին: Այս միջոցառումը սովորաբար անց է կացվում MWC 2019-ից առաջ, որը տեղի է ունենում Բարսելոնայում՝ փետրվարի 25-28-ը: Galaxy S10-ի պաշտոնական վաճառքը կմեկնարկի մարտի 8-ից: Ըստ տվյալների, նորույթը կթողարկվի երեք տարբերակով՝ 6,4 դյույմանոց Galaxy S10+-ը, 6,1 դյույմանոց Galaxy S10-ը և 5,8 դյույմանոց Galaxy S10 Lite-ը կամ Galaxy S10 E-ը:
Samsung-ը հայտնել է, թե երբ կներկայացնի Galaxy S10-ը
11.01.2019