Apple–ի հետքերով. Samsung–ը Galaxy s10–ի 3 տարբերակ կթողարկի

Հայտնի է դարձել, որ Samsung ընկերությունն իր հոբելյանական galaxy S10 սմարթֆոնները կթողարկի երեք տարբերակով։

Galaxy S10–երը կթողարկվեն 5,4, 6,1 և 6,4 տարբերակներով։ Բացի այդ, մատնահետքի սքաներն այս մոդելներում կլինի ոչ թե օպտիկական, այլ ուլտրաձայնային սենսորներով։

Սմարթֆոնն օգտատերերի դատին կներկայացվի մյուս տարի` 2019 թվականի հունվարին, CES ամենամյա ցուցահանդեսի ժամանակ։