Galaxy Tab S4–ը կստանա աչքի ծիածանաթաղանթի սքանավորման հնարավորություն

Համացանցում լուրեր են տարածվել, որ  Samsung–ը պատրաստվում է թողարկել նոր սերնդի պլանշետ` Galaxy Tab S4–ը, որը կփոխարինի  Galaxy Tab S3   մոդելին։

Պլանշետը կստանա  10,5 դյույմ անկյունագծով էկրան,  Qualcomm Snapdragon 835 պրոցեսոր և  4 գբ օպերատիվ և    64 գբ ներկառուցված հիշողություն։

Բացի այդ Samsung Galaxy Tab S4–ը կունենա աչքի ծիածանաթաղանթը սքանավորելու տեխնոլոգիա։ Պլանշետի դիմային հատվածում տեղադրված է 8 մգպ հզորությամբ տեսախցիկ, որը պատասխանատու է լինելու այդ տեխնոլոգիայի համար։ Հիմնական տեսախցիկը 13 մգպ է։

Galaxy Tab S4–ը հանրության դատին կներկայացվի տարվա ավարտին։  Հնարավոր է` նորույթը ցուցադրվի օգոստոսի 31–ից մինչև սեպտեմբերի 5–ը կայանալիք IFA 2018–ին։