Galaxy UNPACKED. Samsung-ը պաշտոնապես ներկայացրել է Galaxy S9 և S9+ սմարթֆոնները

Samsung-ը ներկայացրեց երկար սպասված Galaxy S9 և S9+ սմարթֆոնները: Շնորհանդեսը կայացավ Բարսելոնայում, որտեղ մեկնարկել է MWC 2018 տեխնո ցուցահանդեսը: Նորույթները գրեթե չեն տարբերվում նախորդ մոդելից: Հիմնական շեշտը դրվել է տեսախցիկի առանձնահատկության վրա: Ներկայացնում ենք այն ամենն, ինչ պետք է իմանալ հարավկորեական ընկերության նորույթների մասին:

Կորպուսը

Galaxy S9 և S9 Plus-ը տեսքով գրեթե չեն տարբերվում նախորդ մոդելներից: Առաջին հայացքից դժվար է տարբերել Galaxy Note 8-ից, այդ հարցում կօգնի մատնահետքի սկաները, որը տեղակայվել է հիմնական տեսախցիկի ստորին հատվածում: Կորպուսը պատրաստվել է ալյումինի և ապակու համադրությամբ: Խոնավությունից և փոշուց պաշտպանված են  IP68 ստանդարտով:

Դիսփլեյ

Էկարնն առանց շրջանակի է կորացած ծայրերով: Samsung Galaxy S9-ը ստացել է  5,8 դյույմ Super AMOLED դիսփլեյ:  Galaxy S9 Plus-ը՝ 6,2 դյույմ: Երկուսի դիսփլեյները ծածկված են Gorilla Glass ապակով:

Պրոցեսոր և մարտկոց

Qualcomm-ի ամենահզոր պրոցեսորը Snapdragon 845-ն է, որն էլ ներկառուցվել է նոր սմարթֆոններում, որոնք նախատեսված են հյուսիսամերիկյան շուկայի համար: Եվրոպական շուկայի սմարթֆոնները կստանան Exynos 9810 պրոցեսորներ, որոնք, ըստ էության, չեն տարբերվում Snapdragon 845-ից:

Galaxy S9-ի օպերատիվ հիշողության ծավալը 4 Գբ է, իսկ S9 Plus-ինը՝ 6 Գբ: Ներքին հիշողությունը 64 Գբ-ից մինչև 256 Գբ: Երկրորդ Sim-քարտի տեղում կարելի է տեղադրել microSD քարտ: Մարտկոցները չեն փոխվել. 3000 և 3500 մԱ/ժ համապատասխանաբար, անլար լիցքավորման հնարավորությամբ:

Տեսախցիկներ

Սենսորի նոր կոնստրուկցիան թույլ է տալիս նկարել «սուպերդանդաղեցված» տեսանյութեր՝ մեկ վայրկյանում 960 կադր հաճախականությամբ,  որը թույլ կտա շարժումը «դանդաղեցնել» մոտ 40 անգամ: Ուշագրավ է, որ այդ տեսանյութերը կարելի է արգելաբացման էկրանին դնել: Բոլոր լուսանկարները բարձր որակով հնարավոր է պահպանել Google Photos-ում անսահմանափակ քանակով: Բացի այդ, տեսախցիկն ավտոմատ կերպով միաժամանակ 4 կադր կնկարի, որոնք համադրելով կառաջարկի լավագույն ստացված կադրը:

Galaxy S9 Plus-ի 12 Մպ կրկնակի տեսախցիկների շնորհիվ հնարավոր է կրկնակի անգամ մեծացնել պատկերը: Note 8-ը կարող է նկարել միաժամանակ երկու տեսախցիկներով, որը թույլ կտա օգտատերերին ընտրել հաջողված կադրը: Ինչպես նաև կարելի է լղոզված ետնապատկերով լուսանկարներ ստանալ, լուսանակրելուց հետո ընտրել ֆոկուսի կետը: Երկու տեսախցիկներն էլ օժտված են օպտիկական կայունացման հնարավորությամբ: Ինչպես նաև, կկարողանա նկարել 4K Ultra HD տեսանյութեր` մեկ վայրկյանում 60 կադր արագությամբ։

Սմարթֆոնների դիմային տեսախցիկները 8 Մպ են: Galaxy S9/S9 Plus-ը ստացել են AR եռաչափ էմոջիների ֆունկցիա՝ Apple–ի Animoji–ների նմանությամբ: Ըստ էության սկզբունքը նույնը կլինի, երկուսի պարագայում ել 3D–հերոսը կկրկնօրինակի օգտատիրոջ դիմախաղը: Կարելի է ստեղծել սեփական պատկերով անիմացիոն սթիքերները, էմոցիաներ արտահայտել և կիսվել դրանցով սոցցանցերում ու մեսենջերներում:

Ձայնը

Վերջերս հայտնի էր դարձել, որ դինամիկները համալրված կլինեն AKG ակուստիկ ընկերության մշակած Dolby Surround տեխնոլոգիայով, որը պատկանում է Samsung–ին։ Հաստատվեցին շրջանառվող խոսակցությունները, S9–ը ստացել է ստերեո դինամիկներ, որոնք տեղակայված են սմարթֆոնի վերին և ստորին ծայրերում: Ընկերության ներկայացուցիչների խոսքով՝ ձայնի հնչեղությունը կբարձրանաի 40%-ով: Ձայնի ավելի մաքուր, խորը և իրական կհնչի:

Նշվում է, որ նոր սմարթֆոնները նախապես ամրագրել հնարավոր կլինի մարտի 1-ից, $719.99 և $839.99 արժեքով:

https://youtu.be/5_-NKRVn7IQ

Նունե Գրիգորյան