Թողարկվել է «Game of Thrones»-ի 5-րդ եթերաշրջանի առաջին թիզերը

game-of-thrones-season-4«Գահերի խաղ» հայտնի հեռուստասերիալի հեղինակները թողարկել են հեռուստանախագծի 5-րդ եթերաշրջանի առաջին թիզերը: Սպասվում է, որ եթերաշրջանի պրեմիերան կկայանա 2015-ի ապրիլին:

The Hollywood Reporter-ը գրում է, որ 16 վայրկյան տևող թիզերում երևում են սերիալի երկու հերոսներ՝ Սանսա Ստարկը (Սոֆի Թերներ) և Տիրիոն Լանիստերը (Փիթեր Դինկլեյջ): Բացի այդ՝ թիզերում երևում են մեծ գիրքն ու ագռավը:

5-րդ եթերաշրջանի նկարահանումները մեկնարկել են հունիսին Իսպանիայում: «Գահերի խաղը» հիմնված է Ջորջ Մարտինի «Սառույցի և կրակի երգը» վեպի վրա, որի առաջին մասը լույս է տեսել 1996-ին: