IQOO Monster․ հզոր սմարթֆոն՝ նախատեսված գեյմերների համար

Չինական Vivo ընկերությունը նոր հզոր սմարթֆոն է ներկայացրել, որը նախատեսված է գեյմերների համար։

IQOO Monster-ն ունի թոփային տեխնիկական բնութագրեր, մատնահետքի սքաներ, որը տեղակայված է էկրանի ներսում։ Ստացել է 6,4  դյույմանոց AMOLED էկրան, որը զբաղեցնում  է դիմային մակերեսի 91,7 տոկոսը։ Դիմային տեսախցիկը նույնպես հզոր է՝ 12 մպ։

Քանի որ սմարթֆոնը համարվում է գեյմերական, այն ստացել է հզոր Snapdragon 855 պրոցեսոր։ Գաջեթն ունի AI Turbo համակարգ, որը հավելվածների գործարկումն արագացնում է շուրջ  30%-ով։ Գաջեթն ըստ հիշողության ծավալների, ունի մի քանի տարբերակ՝ 6+128 գբ, 8+128 գբ, 8+256 գբ և 12+258 գբ։ Սմարթֆոնը հագեցած է արագ լիցքավորման հնարավորությամբ՝ 15 րոպեում զրոյական վիճակից կարող է լիցքավորվել մինչև  50%։

Հիմնական տեսախցիկը ստացել է 3 մոդուլ՝ 12, 13 և 2 մպ։ IQOO Monster-ը Չինստանում հնարավոր կլինի գնել մարտի 6-ից՝ 2998 յուանով։ Ավելի ուշ այն կհայտնվի նաև միջազգային շուկայում։