Samsung-ը ցուցադրել է $99 դոլարանոց վիրտուալ իրականության ակնոց

Samsung ընկերությունը, համագործակցելով Oculus ընկերության հետ, ներկայացրել է Gear VR վիրտուալ իրականության ակնոցի երկրորդ սերունդը, որը համատեղելի կլինի 2015-ին թողարկված բոլոր առաջատար Galaxy-սմարաթֆոնների հետ։

Արտաքինից ակնոցը գրեթե չի տարբերվում նախորդ սերնդի տարբերակից, սակայն 22%-ով ավելի թեթև է, ինչպես նաև փոխված են կողմնային կոճակները, որոնք ավելի հեշտ է դարձել սեղմել։

Gear VR-ի վաճառքը սկսվելու է նոյեմբերին․ ցանկացողները կարող են ձեռք բերել ակնոցը 99 դոլարով։

Աղբյուրը՝ PCWorld