Թողարկվել է Հայոց ցեղասպանության վերաբերյալ բջջային հավելված

ԱՄՆ-ի Harvey Mudd College-ի պրոֆեսոր Վաչե Սահակյանը ներկայացրել է Armenian Genocide հավելվածը, որը պարունակում է Հայոց ցեղասպանության վերաբերյալ ընդարձակ տեղեկատվություն։ MyNews.am-ը գրում է, որ հավելվածը հասանելի է առայժմ միայն iOS-ի համար։

Հեղինակի խոսքով՝ հավելվածի տարածումը չափազանց կարևոր կարող է լինել, շատ ներբեռնումների շնորհիվ այն կհայտնվի  iTunes-ի առաջին էջում, կներառվի թոփ 10-նյակի մեջ՝ տեսանելի դառնալով բազմաթիվ մարդկանց, ովքեր օգտագործում են Apple սարքեր:

Հավելվածն ունի․

– 4 ինտերակտիվ քարտեզ, ցեղասպանության նախագիծը/plan, ժողովրդագրությունը` առաջ և հետո, մշակութային հուշարձանների ոչնչացումը, սահմանները՝ ըստ պայմանագրի: Համապատասխան վայրերի նշումներ՝ հղված Վիքիպեդիային,

– Իրադարձությունների ժամանակացույցը՝ հղված քարտեզին և Վիքիպեդիային,

– Պատմական մեջբերումներ, հեռագրեր, լրատվական նյութեր,

– Վերապրածների վկայություններ,

– Թեմաների քննարկումներում մասնակցելու հնարավորություն,

– Ռեսուրսներ հետագա ընթերցման համար. կայքեր, գրքեր, վավերագրական նյութեր: