Գերմանացին ստեղծել է հեռախոսի յուրահատուկ «անվտանգության բարձիկ»

Գերմանացի ուսանող Ֆիլիպ Ֆրենցելը սմարթֆոնների համար պաշտպանիչ պատյան է ստեղծել ու այն անմիջապես արտոնագրել, գրում է Business Insider-ը:

Պատյանը դեռևս նախնական օրինակի տեսքով է: Այն կարելի է համարել սմարթֆոնի համար «անվտանգության բարձիկ»:

 

Դրա յուրահատկությունն այն է, որ երբ հեռախոսն ընկնում է, զգայակներով համալրված պատյանը ֆիքսում է դա ու պաշտպանիչ կեռիկներ դուրս հանում: Կեռիկների կորացած ծայրերը յուրաքանչյուր կողմից  պաշտպանում են  հեռախոսը: Այնպես որ դրա վրա որևէ քերծվածք կամ ճաք չի առաջանում:

Երբ ընկած հեռախոսը վերցնում են, կեռիկները նորից հետ են մտնում: