Հայակական GG–ն արդեն Մոսկվայում է

Հայկական GG ընկերությունը սկսել է Մոսկվայում իրականացնել բեռնափոխադրումներ և մեքենաների քարշակի ծառայություն։

Ընկերությունը պատրաստվում է մինչև 2018 թվականի վերջը օրական պատվերների քանակը հասցնել 400–ի։

Բեռնափոխադրումների ծառայությունը ստացել է ggTruck , իսկ ավտոքարշակի ծառայությունը`  ggEvacuator անվանումը։

Այսիսով Ռուսաստանը, Հայաստանից և Վրաստանից հետո, ընկերության համար դարձավ գործնեության 3–րդ երկիրը, իսկ Մոսկվան`14–րդ քաղաքը։

ggTruck և ggEvacuator  ծառայությունները աշխատում են մեկ ամբողջական հավելվածի միջոցով, որը հասանելի է և՛ IOS, և՛ Android հարթակների համար։