Հայկական PicsArt ընկերությունը թողարկել է նոր հավելված (տեսանյութ)

Հայկական PicsArt ընկերությունը ներկայացրել է GifsArt նոր հավելվածը, որը նախատեսված է gif-նկարներ ստեղծելու համար: Հավելվածն այս պահին App Store-ի լավագույն նոր հավելվածների շարքում է:

12421618_10207365343027147_2127138809_n (1)

GifsArt-ը թույլ է տալիս GIF ձևաչափի նկարներ ստեղծել` անմիջապես հավելվածից լուսանկարներ կամ տեսանյութեր նկարահանելով: Նկարների վրա կարելի է ավելացնել անիմացիոն տարբեր էֆեկտներ, սթիքերներ, տեքստ և այլն:

Հիշեցնենք, որ մի քանի օր առաջ PicsArt-ը Forbes ամսագրի կողմից ճանաչվել է 2015-ի ամենաթեժ ստարտափներից մեկը` տասնյակում զբաղեցնելով 5-րդ տեղը ու գնահատվելով 250 միլիոն դոլար: