Gionee W900. աշխարհում առաջին սմարթֆոնը` 2 Full-HD էկրաններով

Gionee-750x422Gionee չինական ընկերությունը թողարկել է  W900 բացվող-փակվող հեռախոսը, որն ունի երկու Full-HD էկրան` 1920 x 1080 թույլատրությամբ: Սմարթֆոնն աշխատում է Android օպերացիոն համակարգով: Սարքն ունի քառամիջուկ և 1,5 ԳՀց հաճախականությամբ պրոցեսոր, 2 ԳԲ օպերատիվ հիշողություն, 13 ՄՊ տեսախցիկ: Հեռախոսի հաստությունը փակված վիճակում կազմում է 14,8 մմ, իսկ քաշը` 172 գրամ:

Gionee-W900-2-750x480

Gionee-W900-1-750x480

PhoneArena-ն գրում է, որ սմարթֆոնի մարտկոցն ունի 2050 մԱ/ժ տարողություն: Հեռախոսն աշխատում է նաև LTE ցանցերում: Թե երբ մոդելը դուրս կգա վաճառքի և որքան կարժենա, առայժմ հայտնի չէ: