Globbing Charity Program-ը կօգնի երեխաներին ՏՏ կրթություն ստանալ

Մեկնարկել է Globbing Charity Program-ը, որի շրջանակում 13 անապահով ընտանիքների երեխաներ հնարավորություն կունենան ստանալ կրթություն ՏՏ ոլորտում։

Երեխաները դասընթացներին կմասնակցեն Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի Հայ-հնդկական ՏՀՏ գերազանցության կենտրոնում։

«Ծրագրի շրջանակում «Գլոբբինգ»-ը ոչ միայն կֆինանսավորի մասնակիցների կրթությունն, այլեւ կիրականացնի մի շարք միջոցառումներ՝ ուղղված նրանց անձնային և մասնագիտական որակների աճին։ Ընկերությունը նաև լավագույն շրջանավարտներին կփորձի նաեւ ապահովել աշխատանքով։

Ծրագրի նպատակն անապահով ընտանիքների երեխաներին մրցունակ մասնագետներ դարձնելն է, ինչը ոչ միայն կօգնի ծրագրի մասնակիցներին, այլեւ նրանց ընտանիքներին»,- ասված է ՁԻՀ-ի տարածած հաղորդագրությունում: