Փոքրիկ խորամանկություն Gmail-ով աշխատանքում

Շատերի մոտ Gmail-ը աշխատանքային առօրյայի անբաժանելի մասն է կազմում։ Էլեկտրոնային նամակագրությունը կարևոր բաղադրիչ է գործարար շփումներում։ Առաջարկում ենք ծրագիր, որը էապես կհեշտացնի Gmail-ում անհրաժեշտ ֆայլերն ու փաստաթղթերը գտնելը։ Ժամանակն ու նյարդերն էլ կխնայեք։

Ֆայլեր որոնելու հնարավորություն Gmail-ում ներկառուցված է, սակայն այն այնքան էլ արդյունավետ չէ, երբ էլ. փոստում նամակները շատ են։ Այդ գործընթացը կհեշտացնի Dittach վեբ–հավելվածը։

Chrome բրաուզերի հավելվածը բեռնելիս և ակտիվացնելիս` Gmail-ում կհայտնվի առանձին պանել` բոլոր ստացած և ուղարկած ֆայերով։ Ինրպես նաև ֆորմատների ֆիլտր, սա նույնպես կնպաստի արագ որոնմանը։

Նշենք, որ հավելվածն աշխատում է Gmail-ի որոնման համակարգի հետ զուգահեռ, եթե որևէ հարցում եք մուտքագրում որոնման տողում, ապա կտեսնեք այդ թեմայի վերաբերյալ բոլոր նամակները, իսկ ավելացած պանելում` կցված ֆայլերը։

Այս միջոցը հատկապես օգտակար կլինի, երբ ցանկանում եք գտնել որևէ ֆայլ, բայց չեք հիշում ով էր այն ուղարկել և ինչպես էր նամակի անվանումը։