Gmail-ը նամակները կմուտքագրի ինքնուրույն

Google-ը ներկայացրել է իր Gmail էլեկտրոնային փոստի նոր գործառույթը, որն իրենից տեքստի նորացված մուտքագրում է ենթադրում։ Նոր գործառույթը կազատի օգտատերերին նշանների մուտքագրումից, արհեստական բանականությունը այն կանի օգտատիրոջ փոխարեն։

Նորույթը ստացել է  Smart Compose Gmail տանվանումը։

Խելացի գործառույթը նախ կսովորի օգտատիրոջ նամակագրության ոճը, այնուհետև բոլոր նամակները կշարադրի նույն ձևով՝ հարազատ մնալով ոճին։